Ես
Ասա ինչ նշանի տակ ես ծնվել` ասեմ ինչ առողջության տեր ես
Երկար ժամանակ կարծում էին, թե Կենդանակերպի նշանով կանխորոշվում է մարդու կյանքի ուղին: Սակայն վերջերս դանիացի հոգեբան Հելմուտ Նիբորգն ապացուցել է, որ համաստեղության ու ճակատագրի փոխկապակցվածությունն այնքան էլ ուժեղ չէ, սակայն մեծ է ազդեցությունը մարդու առողջության վրա: Ու դա ամենևին էլ սնահավատություն չէ:
Կապը կենդանակերպի նշանի ու առողջության միջև, որևէ միստիկ բան չի պարունակում, պարզապես կան սեզոնային հիվանդություններ, որոնք նորածնի լույս աշխարհ գալուց առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող են պարզապես հետք թողնել:Պակաս նշանակություն չունի նաև մոր հղիության ժամանակաշրջանը:
Այսպես, դեկտեմբերին ծնվածները մեծ շանս ունեն մինչ խորը ծերություն ապրելու: Ամեն դեպքում, նրանք իրենց ամառային ու գարնանային եղբայրակիցներից մի քանի ամիս ավելի կապրեն: Սակայն դեկտեմբերի ծնունդները շիզոֆրենիայով հիվանդանալու ենթակա են: Փաստը հաստատվել է ողջ աշխարհում կատարված 250 հետազոտւթյան արդյունքներով: Մասնագիտացված կլինիկաներում դեկտեմբերի ծնունդները գերակշռող թիվ են կազմում: Բժիշկներն այդ փաստը բացատրում են հղիության ժամանակ արևային էներգիայի` ուլտրամանուշակագույն ճառագայթների անբավարարությամբ, ինչը հանգեցնում է D վիտամինի պակասի (պտղի ուղեղի կազմավորման պատասախանատուն է):
«Փետրվարյան» ու «մարտյան» ծնունդները հաճախ տառապում են ալերգիաներից: Սակայն, բժիշկներին մեկ այլ հանգամանք է հետաքրքրում. բանից պարզվում է, այդ երեխաները դասերն ուշ են ընկալում, նրանցից շատերը տառապում են աուտիզմով:«Մայիսյան» երեխաներին ուսման հաջողակներ անվանել նույնպես դժվար է: Դրա բացատրությունը նույնպես հետաքրքրական է. գրեթե բոլոր երեխաների ծնողներն աշխատում են նրանց շուտ դպրոց ուղարկել, որ տարի շահեն, սակայն մոռանում են, որ երեխան հասուն չէ, ավելին, փոքր է իր դասընկերներից: Ավելի հասուն տարիքում մայիսյան երեխաները հոգեկան խանգարումներ կարող են ձեռք բերել, դեպրեսիաների մեջ ընկնել կամ էլ ալկոհոլամոլ դառնալ: Այսպես, ապրիլին ու մայիսին ծնվածների մեջ ինքնասպանության փորձ կատարողների թիվը 17%-ով ավելի է, քան աշնանն ու ձմռանը ծնվածների մեջ: Եվ որքան ծննդյան ամսաթիվը մոտ է ամառվան, այնքան աճում է սրտանոթային հիվանդությունների նախատրամադրվածությունը: Ավելի հասուն տարիքում դրանց գումարվում են նաև շնչառական ուղիների հիվանդությունները: Բացատրությունը տարվա անբարենպաստ շրջանին զուգադիպած հղիությունն է, այսինքն` ձմռանը, երբ անբավարար են արեգակնային ջերմությունը, վիտամինները, լույսը: Այդ պատճառով էլ մայիսյան երեխաներն ավելի թույլ առողջություն ունեն:
Ամենահարմարվողներն ուշ ամռանն ու աշնանը ծնված երեխաներն են, քանի որ նրանց մայրերի հղիության շրջանը համընկնում է տարվա ամենաբարեբեր ու առատ, ինչպես նաև բնակլիմայական բարեխառն ժամանակաշրջանի հետ, այս երեխաները դառնում են սպորտսմեններ:
12.05.2011 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ